Գուրգեն Արսենյանի “գըմփ” ժամացույցը. Ժամանակ
“Տեց-ի կրուգ” կոչվող վայրում երեկ տաքսիստների հետ հանդիպմանը ԲՀԿ քաղաքապետացու ԲՀԿ ավագանու ցուցակի երկրորդ համար Գուրգեն Արսենյանը թերթի հարցերին պատասխանելուց հետո հայտարարեց, թե ուզում եք “գըմփ նյութ” անել, որ ավելի բարձր աշխատավարձ ստանաք: Որքան էլ “գըմք նյութ” անենք, ձեր պես չենք կարող 50 հազար դոլարանոց ժամացույց ձեռք բերել,-թերթի թղթակցի դիտարկմանը Արսենյանը պատասխանել է.
“Ոչ թե հիսուն հազար դոլարանոց, այլ հիսունմեկ միլիոն դրամանոց”,-Արսենյանը նաեւ հավելել է, որ դա “քրտինքիս, աշխատանքիս հավին ա”: Թերթի հարցին` եթե քաղաքապետ դառնաք, քանի միլիոնանոց ժամացույց կկրեք, քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն պատասխանել է. “Ես կշարունակեմ, կրել էն ժամացույցը, որը որ ձեռք եմ բերել բոլոր հարկերը վճարելուց հետո ինձ մնացած եկամուտների շնորհիվ”:
Խոսքը գնում էր հիսունմեկ միլիոն երեք հարյուր հազար դրամ արժողությամբ “Բրեգետ” ժամացույցի մասին: