“Դիլիջանի միջազգային դպրոցը” անվճար կլինի. 168 Ժամ
Հայաստանի “Դիլիջան” միջազգային դպրոցում երեխաների մոտ 70 տոկոսը անվճար կրթություն կստանան, քանի որ դա ոչ թե կոմերցիոն, այլ բարեգործական նախագիծ է: Ռուսական “Վեդոմոստիին” տված հարցազրույցում ասել է “Տրոյկա դիալոգ” ընկերության նախկին ղեկավար “Դիլիջան միջազգային դպրոց”` նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
“”Դիլիջան նախագծում, որ ես ու կինս իրականացնում ենք Հայաստանում, երեխաների 70 տոկոսը անվճար կրթություն է ստանալու, քանի որ նրանց վճարումներ են անելու մասնավոր կարգով հավաքված կրթաթոշակային ֆոնդից: Մեզ համար դա ոչ թե կոմերցիոն, այլ բարեգործական նախագիծ է”,-ասել է Ռուբեն Վարդանյանը: