15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ճգնաժամ Նիկոլի եւ Մուսինյանի մջեւ. Հայկական ժամանակ

Թերթը նկատում է, որ նորաստեղծ ՀԱԿ կուսակցությունը, որի հիմնադիր համագումարը տեղի ւնեցավ շաբաթ օրը, արդեն հասցրեց մամուլի հետ “տխուր” հարաբերություններով հայտնի կուսակցությունների շարքերը համալրելու լուրջ հայտ ներկայացնել: Թերթի թղթակիցը կուսակցության Արման Մուսինյանին /վերջին համագումարի նախորդ օրը այդ պաշտոնում ներկայացավ Հ1-ի եթերում/ հարց է ուղղել` որքան գումար է ծախսվել ՀԱԿ համագումարի կազմակերպչական աշխատանքների համար:

“Այս վերջին ժամանակահատվածում իմ եւ ՀԺ-ի /թերթի գլխավո խմբագիրը Նիկոլ Փաշինյանի պատգամավոր դառնալուց հետո նրա կինն է-խմբ./ միջեւ ճգնաժամ է եւ ես որեւէ հարցի չեմ պատասխանում, որեւէ մեկնաբանություն չեմ տալիս”,-եղել է Մուսինյանի պատասխանը: Նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչը փաստորեն համարում է, որ իր եւ ՀԺ-ի միջեւ կարող է ճգնաժամ լինել: Ըստ թերթի, սակայն նման բան չի կարող լինել առավելագույնը, որ կարող է լինել այն է, որ որեւէ կուսակցություն կամ քաղաքական գործիչ բոյկոտի թերթը:

Եթե Մուսինյանը սա նկատի ուներ, ապա պետք է ասել, որ ՀԱԿ-ի բռնած ճանապարհը օրիգինալ չէ: Թերթը նկատում է, որ ՀԺ-ն արդեն տարիներ շարունակ բոյկոտում է Սերժ Սարգսյանին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ