27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԻՊ-ի` ադբեջանական ծագմամբ անդամները ահաբեկչություններ կիրականացնեն Թուրքիայում և Ադրբեջանում. Ermenihaber

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը ահաբեկչություններ է նախապատրաստում Թուրքիայում, Ադրբեջանում և Եվրոպայում:

Թուրքական «Milliyet» թերթի կայքը, հղում անելով հետախուզական ծառայություններին, գրում է, որ Թուրքիայում Ստամբուլի օդանավակայանի ահաբակչական գործողությունից հետո անվտանգության ուժերի անցկացրած լայնամասշտաբ օպերացիաների արդյունքում ավելի վաղ երկիր մուտք գործած մի շարք մահապարտ ահաբեկիչներ են բացահայտվել: Դրանից ելնելով` ԻՊ-ը 20-25 հոգուց բաղկացած մահապարտների նոր խումբ է ուղարկել Թուրքիա:

Երկրի ոստիկանության գլխավոր վարչության կողմից մյուս վարչություններ օրեր առաջ ուղարկված գրության մեջ էլ նշվել է, որ ԻՊ-ի Ադրբեջանցի և Հյուսիսային Կովկասցի գրոհայինները ծրագրում են ահաբեկչական գործողություններ իրականացնել Թուրքիայում և Ադրբեջանում: Գրության մեջ ասվել է նաև, որ Ադրբեջանում թիրախավորվելու են ոստիկաններն ու նրանց ընտանիքի անդամները:

Թուրքական աղբյուրը հաղորդում է նաև, որ մահապարտներին Եվրոպա տեղափոխելու համար էլ ԻՊ-ը նոր երթուղի է ընտրել: Ըստ այդմ ահաբեկչական կազմակերպություն սկսել է մահապարտներին Եվրոպա ուղարկել Ադրբեջանի, Վրաստանի ու Կիպրոսի վրայով:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ