03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե ծխում ես, երկրորդական մարդ ես. հոգեբան

Հոկտեմբերի 12-ը ծխելու դեմ պայքարի միջազգային օրն է: Ծխելու, դրա պատճառների մասին զրուցել ենք հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանի:

Ըստ հոգեբանի՝ ծխախոտը համարվում է ինքնախաբեության միջոց, տեսակետը, որ այն հանգստացնում է, չի համապատասխանում իրականությանը: «Ուղղակի սովորույթ է»,-նշեց Խուդոյանը:

Հարցին, թե ինչու են ծխողների մեջ գերակշում դեռահասներն ու տղամարդիկ, նա պատասխանեց, որ ծխելը տղամարդկային ատրիբուտներից մեկն է, դեռահասներն այդ միջոցով ուղղակի ցուցադրում են իրենց, փորձում ինչ-ինչ հոգեբանական խնդիրներ լուծել: «Ծխախոտի հանդեպ վերաբերմունքը չի փոխվում, որտեղ գիտակից մասսան ավելի շատ է, այնտեղ ավելի քիչ են ծխում: Եվրոպայում այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ եթե դու ծխող ես, երկրորդ կարգի մարդ ես, քո վրայից վատ հոտ է գալիս, իսկ մեզ մոտ ծխելը ասոցացվում է լավ տղայի հետ, եւ որքան թանկ է լինում նրա ծխախոտի արժեքը, այքան բարձրանում է նրա հեղինակությունը»,-նշեց Խուդոյանը:

Վերջինս համոզված է, որ ծխելու դեմ պայքարելու համար հարկ է կառավարության կամ առողջապահության նախարարության կողմից արշավներ կազմակերպել: Պայքարի մեկ այլ տարբերակ է ծխախոտի գնի բարձրացումը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ