37 ամյա Թագուհին միացված է արհեստական շնչառության ապարատին.կացնահարված հոր և դստեր վիճակը
Երեւանում այսօր՝ հուլիսի 8-ին, իրենց տանը կացնահարված 37-ամյա Թագուհի ու 62-ամյա Վաչագան Մանսուրյանները ստացել են բաց գանգուղեղային ծանր վնասվածքներ:
Henaran.am-ը Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկացավ, որ Թագուհի եւ Վաչագան Մանսուրյանները վիրահատվել են, այս պահին նրանց վիճակը կայուն ծանր է:
Թագուհի Մանսուրյանը միացված է արհեստական շնչառության ապարատին, հայրը ինքնուրույն է շնչում:
Ավելի վաղ հայտնել էինք , որ հուլիսի 8-ի գիշերը Երեւանում ողբերգական դեպք է տեղի ունեցել. նախկին փեսան կասկածվում է կացնահարելով զոքանչին՝ Կարինե Մանուսուրյանին, սպանելու եւ նախկին կնոջն՝ ու աներոջը կացնով մարմնական լուրջ վնասվածքներ պատճառելու մեջ:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին՝ Սպանություն եւ 112 հոդվածի 2-րդ մասով՝Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Դեպքի հանգամանքները պարզվում են: