18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ո՞վ է խոսում խամաճիկությունից

“Տարակուսելի է, որ խամաճիկությունից խոսում է այն անձը, որ նախագահական ընտրությունների նախաշեմին վերածվել էր այլ քաղաքական ուժի խոսափողի: Իսկ իր թիմին նա քաղաքական հանգստի գնալուց առաջ անկախ իրենց կամքից՝ փորձեց դարձնել խամաճիկ”,-Henaran.am-ի խնդրանքով պարզաբանելով Հայ ազգային կոնգրեսի  առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը:  

Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կուսակցության համագումարում անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին՝ մասնավորապես ասաց, որ “պայքարը Տարոն Մարգարյանի դեմ չէ: Տարոնը խամաճիկ է եւ պայքարը համակարգի դեմ է”:

 “Թող իրենց սեփական արշինով չչափեն ուրիշներին”,- հավելեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ