09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ո՞վ է քվեարկելու Թոքմաջյանի օգտին /վիդեո/

Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանի ռեկտոր, Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցրած Հովհաննես Թոքմաջյանը գտնում է, որ յուրաքանչյուր ուժ ընտրության է գնում հաղթելու և առավել շատ ձայներ հավաքելու համար:

”Յուրաքանչյուր ուժ գնում է հաղթելու համար, վերջնական գնահատականը տալիս է ընտրողը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Թոքմաջյանը՝ նշելով, որ մարդիկ ձայն են տալիս կամ ցուցակին, կամ կոնկրետ որևէ անձի:

Օրինակ` այս դեպքում գանահատական են տալու քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու նրա թիմի կատարած աշխատանքին: Թոքմաջյանը շեշտեց, որ իր ընկերները ձայն են տալու ՀՀԿ-ին, քանի որ ինքն է այնտեղ:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի` Երևանը փոխելու մտադրությանը, ապա Թոքմաջյանը դեմ է հեղափոխություններին և փոփոխությունները պիտի միանգամից չլինեն: 

Հովհաննես Թոքմաջյանի հետ զրույցի մանրամասները դիտեք տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ