Աէրոֆլոտը կրկնակի թանկացրել է. Հայկական Ժամանակ
«Մոտ 10 օր է, Վերին Լարսի ճանապարհը փակ է փլուզման պատճառով, եւ դա նորություն չի մեզ համար: Տարին 3 անգամ նման բան է լինում, ճանապարհը հաճախակի փակվում է, եւ այն ակնկալիքները, որ մեզ հրամցնում են, թե մենք ԵՏՄ երկրների հետ մեծ կապեր ունենք եւ կարող ենք այդ շուկայից օգտվել, չարդարացան: Միակ ճանապարհը Լարսն է, որ տարվա կեսը փակ է լինում, որի պատճառով տուժում են սպառողները, տնտեսվարողները»,- այս մասին ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Նրա խոսքով` Հայաստանից հիմնական բեռնափոխադրումներն իրականացվում են դեպի Ռուսաստան: «Մեր մոտից արտահանում են հիմնականում ամառվա սեզոնին գյուղմթերքներ: ճիշտ է, կառավարությունը տրանսպորտի նախարարությունը լաստանավեր վարձեց, բայց դա հարցի լուծում չի, ամեն մեքենան մոտ 1000 դոլար թանկ է նստում, որը մրցունակ չի: Այն ինտենսիվությամբ հնարավոր չի տեղափոխել, ինչպես Լարսով էր իրականացվում»,- նկատեց Կարեն Չիլինգարյանը:
Բանախոսը հայտարարեց, որ Երեւանից դեպի ՌԴ չվերթների տոմսերը թանկացել են Լարսի փակ լինելու հետեւանքով: «Նույն Աէրոֆլոտը համարյա կրկնակի բարձրացրել է տոմսի գները: 15-20 օր առաջ կարելի էր 100 հազար դրամով գնալ-գալու տոմս գնել, իսկ այժմ 150 հազար դրամից է սկսվում, իսկ ԱԷրոֆլոտով` 200-210 հազար դրամ: Խախտվում է սպառողի իրավունքը»,- ասաց նա:
Լարսի աղետից օգտվել են նաեւ այլ կազմակերպություններ, որոնք մարդկանց են տեղափոխում Երեւան: «Բայց ԱԻՆ-ի միջոցով երբ սկսեցին տեղափոխել, աոաջին հերթին կանանց, երեխաների, սակայն որոշ մարդիկ օգտվեցին դրանից: Մի քանի ժամվա մոտեցածներն առաջ ընկան եւ օգտվեցին այդ իրավունքից»,- հայտարարեց Չիլինգարյանը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: