07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Բացասական հիշողությունները սրտանոթային հիվանդություններ են առաջացնում

Օհայոյի Համալսարանի գիտնականները պնդում են, որ սթրեսային իրավիճակների կամ իրադարձությունների մասին հիշողությունները եւ դրանցով տարվելը 20 տոկոսով մեծացնում են մարդու օրգանիզմում բորբոքային գործընթացների զարգացման հավանականությունը:

Ուսումնասիրության հեղինակը նշում է, որ նախկինում ապրած սթրեսը հիշելիս մարդն այն կրկին վերապրում է, ինչի հետեւանքով հնարավոր է խախտվի սրտի ռիթմը, բարձրանա  զարկերակային ճնշումը եւ կորտիզոլի մակարդակը: Մեծանում է նաեւ սրտանոթային հիվանդությունների հավանականությունը: 

Կանզասի Համալսարանում անցկացրած հետազոտության արդյունքները վկայում են, որ մարդուն բնորոշ են նման անվերահսկելի պահերը, իսկ դրանից բացասական հիշողություններից ազատվելու լավագույն միջոցը ժպիտն է: Ուզում եք հավատացեք, ուզում եք` ոչ, սակայն նույնիսկ ձեւացնելիս, թե ժպտում եք, նվազում են սթրեսային ռեակցիաները: Դիմային մկանների ակտիվացումը ժպիտի դեպքում մարդու ուղեղին ազդանշան է ուղարկում` կարծես թե ասելով. “հանգստացիր, դու երջանիկ ես”:

 

 

                

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ