Տիկին Արմինեն կորցրել է ամենասիրած կոշիկները, ուշագնաց է եղել /վիդեո/
Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝ տիկին Արմինեն հպարտ է, որ հասել է ապրիլի 9-ին և շնորհակալ է, որ մարդիկ անհանգստացել են իր համար.” Ես ցավում էի այն 2 ոստիկանների համար, որոնք ինձ սեղմել էին իրենց վահանների մեջ և այդ պահին ես ուշագնաց եղա:
Ես այդ օրը հագել էի իմ ամենասիրած կոշիկները և կորցրեցի դրանք: Ես ոտքով բարձրանում էի դեպի Ծիծեռնակաբերդ և հասկացա, որ ես ոտաբոբիկ պիտի գնայի այնտեղ: Ես ապրիլի 9-ին Ձեզ հետ միասին վերցրեցի իմ կյանքի 2-րդ ամենակարևոր երդումը:
Առաջինը Ֆրեզնոյի եկեղեցում իմ ամուսնության օրն էր: Ինչպես կարողացել եմ իմ առաջին երդումը իրականացնել, հուսով եմ, որ իմ 2-րդ երդումը նույնպես կիրականացնեմ”: