09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆին եղել է, կա եւ կլինի

Արդյո՞ք ապրիլի իննի դեպքերից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը մենակ մնաց քաղաքական դաշտում և ավարտեց իր անելիքը` “քաղաքական ինքնասպանություն գործելով”: “Ժառանգական” պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այս կարծիքներին ընթացք չի տալիս:

“Րաֆֆի Հովհաննիսյանի հետ է հայ ժողովուրդը և ոչ միայն Հայաստանում ապրող այլ նաև Հայաստանից դուրս ապրող հայ ժողովուրդը: Մինչև փետրվարի 18ը Րաֆֆի Հովհաննիսյանը ջանքեր գործադրեց քաղաքական կուսակցություններին իր շուրջը համախմբելու համար:

Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հզոր է ամուր է, իմաստուն է, այդ պատճառով էլ ապրիլի իննին մենք աննախադեպ միջոցառումներ տոնեցինք”,-ասաց պատգամավորը` չմոռանալով կրկնել, որ “Սերժ Սարգսյանը որպես իշխանություն,  որպես քաղաքական դեմք գոյություն չունի, որ ապրիլի իննին նա կնքեց իր մահկանացուն”:

Փոստանջյանը հայտարարեց, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր վերադառնալու է Մոսկվայից  երեկոյան ժամը վեցին Ազատության հրապարակում տեղի կունենա հերթական հանրահավաքը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ