15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-ն կգա՞ կոալիցիա. Հայկական ժամանակ

Թերեւս միայն այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից եւ սպասվող հանրահավաքից հետո հստակ կդառնա ավարտվե՞ց նրա ղեկավարած շարժումը, թե ոչ: Ամեն դեպքում, այս օրերին իշխանությունը զգուշանում է կոնկրետ եւ կտրուկ քայլեր անելուց:

Թերթը տեղեկացրել էր,  որ իշխանության ներսում չեն բացառում, որ մայիսի 5-ին տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրություններում հնարավոր է, անակնկալներ լինեն, այնպես, ինչպես եղան փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում: Դրանով է պայմանավորված նաեւ այն, որ Սերժ Սարգսյանը դեռ չի շտապում նոր կառավարության կազմ ձեւավորել եւ այդ գործը թողել է մայիսի 5-ի ընտրություններից հետո (բացառությամբ վարչապետի նշանակման, քանի որ ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս դա անել ավելի ուշ. վարչապետի նշանակման վերջնաժամկետը ապրիլի 19-ն է):

Իշխանական հավաստի աղբյուրները վստահեցնում են, որ նոր ֆորսմաժորի դեպքում, Սերժ Սարգսյանը Երեւանի ավագանիում ՀՀԿ-ի մեծամասնությունը պահպանելու համար հնարավոր է ստիպված լինի ԲՀԿ-ին կրկին կոալիցիա հրավիրել, թեեւ այս պահին եւ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն պաշտոնապես եւ ոչ պաշտոնապես հերքում են, որ կոալիցիոն գործընկերությունը նրանց միջեւ կարող է վերականգնվել: Մինչ այդ ԲՀԿ-ն փորձելու է իր քարոզարշավը տանել ամենաընդդիմադիր շեշտադրումներով, մյուս ուժերը եւս փորձելով հնարավորինս փոշիացնել ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները:

Եվ արդեն երկու օր Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ իրականացվող հարձակումները պայմանավորված են հենց մայիսի 5-ին սպասվող ավագանու ընտրություններով: Մինչ օրս բոլոր հարցումներով առաջատարն է “Բարեւ Երեւան” դաշինքը, ինչը բնականաբար իշխանական ընդդիմադիր ուժերի սրտով չէ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ