Ինչ որ հնչեց այստեղ, բացարձակ սուտ եւ ապատեղեկատվություն է. Զոհրաբյանը՝ Փաշինյանի ելույթի մասին
ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ շարունակվում է «Ընտրական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո փորձեց ելույթ ունեցավ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Ես խնդրել եմ իմ լրագրող գործընկերներին նշյալ ելույթի հետ կապված որոշ պարբերություն չտեղադրել եւ նրանք ընդառաջել են։ Սակայն ինչ հնչեց այստեղ, բացարձակ սուտ եւ ապատեղեկատվություն է՝ նշելով վերոնշյալ մարդկանց անունները»,-ասաց Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարեց՝ Նաիրա Զոհրաբյանը զանգահարել է պարբերականի խմբագրին ու խնդրել ելույթից հատված հեռացնել, քանի որ բամփել բառի համար Հովիկ Աբրահամյանը բարկացել է իր վրա:
Զոհրաբյանը շեշտեց՝ իր արժանապատվությունից ցածր է նման անմակարդակ, նվաստ, անպարկեշտ եւ տղամարդուն ոչ վայել ելույթին անդրադառնալ: