Զորավարը քիչ էր, հիմա էլ` Տորք Անգեղ…/վիդեո/
Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքավորներ չկային: Երեւի լսել են՝ նոր կառավարություն է ձեւավորվելու: Միայն մաթեմատիկոս-գիտնական ներկայացող Հենրիկ Մխիթարյանն էր եկել, որ ամեն հինգշաբթի այստեղ հացադուլ է անում՝ պահանջելով, որ իր ՛՛հավերժական շարժիչի՛՛ գյուտը ճանաչեն: Նա Henaran.am-ինասաց տեղյակ է` կառավարությունը հրաժարական է տվել: Նրա միակ ցանկությունն այն է, որ նոր կառավարության կազմում լինեն ժողովրդի մասին մտածող մարդիկ:
Մի տղամարդ էլ այսօր եկել էր ոչ թե բողոքելու, այլ իր շնորհակալական խոսքն ասելու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որ նա Րաֆֆի Հովհաննիսյանի և Բաղրամյան պողոտայում հավաքվածների հետ միասին քայլեց, աոթեց, որ ՛՛խուսափեցինք ավելորդ բախումներից՛՛:
”Արժանի է ինքը, ինքը կանխեց արյունահեղությունը”,-ասաց եւ հավելեց. ”Տորք Անգեղ ունեինք, ոնց են ասում` ինքը գեշն էր, բայց հոգով բարի ու մաքուր, այ իրա նման է մեր ոստիկանապետը”:
Մեր զրուցակիցը դժգոհ է կառավարությունից: Փոխարենը գոհ է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից:
Մանրամասները` տեսանյութում: