23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այսօր Նիկիտա Սիմոնյանի ծննդյան օրն է

Այսօր` հոկտեմբերի 12-ին, լրանում է Արարատ-73-ի լեգենդար մարզիչ, օլիմպիական չեմպիոն, Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 86-ամյակը:

Մեծն մարզիկը բազմիցս հայտարարել է, որ ինքը հարյուր տոկոսանոց հայ է, ինչպես եւ հարյուր տոկոսանոց ռուսաստանցի է:

Հիշեցնենք, որ Նիկիտա Սիմոնյանը ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, վաստակավոր մարզիչ: Վերջինս իր ֆուտբոլային կարիերան սկսել է  ‘Դինամոյում’  (1944–1945), ապա հանդես է եկել ‘Կրիլյա Սովետովում’  (1946–1948), ‘Սպարտակում’ (1949–1959):

ԽՍՀՄ առաջնությունում նա անցկացրել է 285 հանդիպում, խփել 145 գոլ:

Իսկ մարզչի կարիերան Սիմոնյանն սկսել է ‘Սպարտակում’ 1960թվականին:

Նիկիտա Սիմոնյանի նվաճումները` Օլիմպիական խաղերի չեմպիոն (1956), ԽՍՀՄ չեմպիոն (1952, 1953, 1956, 1958/1962, 1969, 1973), ԽՍՀՄ գավաթակիր (1950, 1958, 1963, 1965, 1971, 1973): Մոսկվայի ‘Սպարտակի’ լավագույն ռմբարկուն պատմության մեջ – 160 գոլ:

Henaran.am-ը շնորհավորում է վաստակավոր մարզչին` մաղթելով քաջ առողջություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ