Րաֆֆին ընտանիքով մեկնել է
Օգտատեր Արամ Շահինյանը իր հանրագրում տեղադրել է այսօր` ապրիլի 11-ին “Զվարթնոց” օդանավակայանում կատարած լուսանակար, որտեղ երևում է, թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանը կնոջ և որդու հետ գրանցվում Երևան-Մոսկվա չվերթին:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին տեղի ունեցած հանրահավաքին «Ժառանգության» առաջնորդը հայտարարել էր, թե մեկնելու է Մոսկվա` Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ հանդիպելու:
Ի դեպ, ըստ մամուլի`Րաֆֆի Հովհաննիսյանի և Վլադիմիր Պուտինի հետ կապ է հաստատել ռուսահայ գործարար Արա Աբրահամյանը:
Հիշեցնենք, վաղը` ապրիլի 12-ին Հովհաննիսյանը հանրահավաք է հավիրել Ազատության հրապարակում: “Ժառանգության” խոսնակն այս առնչությամբ ասել է, որ առաջնորդը կհասցնի վաղը նշանակված ժամին ներկայանալ Ազատության հրապարակ: Որեւէ այլ տեղեկություն` Մոսկվա կատարած այցի վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի նրա կուսակիցները չեն տրամադրում: