Էրդողանը ներողություն է խնդրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանից ուղերձ է ստացել, որում ցավակցել է ռուս օդաչուի ընտանիքին, ով մահացել էր թուրքական F-16-ի հարվածից՝ Սիրիայի երկնքում։
Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Էրդողանն իր ուղերձում ասել է, որ ցավում է տեղի ունեցածի համար, նա ներողություն է խնդրել ու ասել, որ իրենք հետաքրքրված են Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ ընկերական հարաբերությունների վերականգնման մեջ։