05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը Հռոմի պապի` հայաստանյան այցին ու ելութին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցի ընթացքում Հայոց ցեղասպանության մասին կաթոլիկ աշխարհի հովվապետի արած հայտարարությունների վերաբերյալ:

Մասնավորապես, Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, թե Հայաստան կատարած այցի ընթացքում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելը, Ցեղասպանության մասին հայտարարություններ անելը, Ամենայան Հայոց Կաթողիկոսի հետ համատեղ հայտարարություն տարածելը ևս մեկ անգամ ցույց են տվել «Ֆրանցիսկոս Պապի անվերապահ հավատարմությունը 1915 թվականի պատմական իրողություններին չհամապատասխանող հայերի պատմություններին»:

Պաշտոնական Անկարան «կողմնապահ» է անվանել պատմական դեպքերի վերաբերյալ Ֆրանցիսկոս Պապի մոտեցումները:

Նշվում է նաև, որ Պապի նման պահվածքը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, որը խաթարվել է հատկապես ապրիլ ամսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով:

«Այնպես որ Սուրբ աթոռը ներկայացնող մարդկանցից բոլորը սպասում են ապագա սերունդներին խաղաղություն և բարեկամություն ժառանգություն թողնելու ջանքեր և կառուցողական մոտեցում` հիմնված օրենքի նկատմամբ հարգանքի վրա»,- ասված է հայտարարության եզրափակիչ մասում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ