15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Նոյեմբերյանում ադրբեջանցի զինծառայողները մոտեցել են հայ դիրքապահներին

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ երեկ Բաղանիս գյուղի հատվածում հակառակորդը դիմել է աննախադեպ արկածախնդրության:

”Այսօր սահմաններում Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում ”Նոյեմբերյան” հակառակորդը դիմել է աննախադեպ արկածախնդրության: Մինչև մեկ ջոկ կազմով զինծառայողներ ոչ ադեկվատ վիճակում, անկանոն տեսքով և պահվածքով մոտեցել են հայ դիրքապահներին:

Նախնական զգուշացումից հետո նրանք չեն ենթարկվել և շարունակել են առաջանալ զինվորականներին ոչ բնորոշ ձևով: Հայ դիրքապահները սադրանքը կանխելու նպատակով կրակ են բացել ինչի արդյունքում հակառակորդը կարող է ունենալ նաև կորուստներ: Եղածի ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ