05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ձևացնում են, որ Րաֆֆու կողքին են…

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տնօրեն Արմեն Մազմանյանը կարծիքով՝ ապրիլի 9-ին հայտնվեցինք նոր Հայաստանում, որտեղ ժողովուրդը Բաղրամյան պողոտայի մոտ վերջապես ունեցավ դիրքորոշում, չլսեց ոչ ոստիկանին, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Մազմանյանը:

Նա նշեց, որ շատերը, ովքեր ձևացնում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին են, փորձում են նրան մղել անհնազանդության դաշտ, որ օրինախախտը լինի Րաֆֆի Հովհաննիսյանը, վերջինիս ու ”Ժառանգությանը” մեղադրեն որպես օրենք խախտող ուժ, իսկ մյուսներն էլ փրկչի կերպար ընդունեն:

”Սա փաստվեց երեկ, երբ մարդն ասում էր` այս օրը այլ Հայաստան ենք դառնում, ու միանում է եթերն ու տեսնում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մենակ է: Իհարկե, փառք ու պատիվ Րաֆֆիին, որ քյալագոզություն չարեց ու չդրդեց մարդկանց գնալ քաղաքական ահնազանդության”,-նկատեց Մազմանյանը:

”Նիկոլը և մյուսները ալտերնատիվ իշխանություն էին խաղում, իսկ ժողովուրդը իշխանափոխություն էր ուզում, որը չեղավ՝ տգեղ է”: Մազմանյանը ցավում է, որ ”Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ”երկու ապտակ ավելի է ստացել”, սակայն բախման ու առճակատման գնացող հասարակությունը պետք է հասկանա, որ օրենք է խախտում: 

 ”Երբ ասում եք` ժողովրդին ծեծեցին, առավոտյան միացրեք եվրոպական ալիքներ ու տեսեք, որ երբ խախտում են օրենքը, առճակատում կա ու ձերբակալություններ էլ կան: Դա էլ է օրինաչափ, եթե դու դուրս ես գալիս քաղաքական պայքարի ու խախտում ես այդ երկրի օրենքը, պիտի պատժվես”, -բացատրեց նա: 

Մազմանյանը գովելի է համարում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արարքը, ով Րաֆֆի Հովհաննիսյանի ու երթի մասնակիցների հետ քայլեց դեպի Ծիծեռնակաբերդ: ”Դա արդեն էքսպրոմտ էր, բրավո”:

Իսկ թե ինչ կլինի հիմա, Մազմանյանը վստահ է, որ այսօրվանից Հովհաննիսյանը կկորցնի իր ձայները, քանի որ այն մյուս կուսակցությունները, որ անտեր էին թողել իրենց ձայները, հիմա հետ են վերցնելու դրանք, որ գնան Երևանի ավագանու ընտրություններին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ