19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ուկրաինայի փոխարտգործնախարարը Հայաստանում է պատվաբեր առաքելությամբ

Ապրիլի 10-ին  ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխնախարար Օլեֆիրովը ընդգծեց, որ Երեւանում է գտնվում պատվաբեր առաքելությամբ՝ Ուկրաինայի նախագահի հանձնարարությամբ մասնակցելու ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց վերջին տարիներին երկու երկրների միջեւ համագործակցության տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացի կապակցությամբ եւ նշեց, որ կան բոլոր հնարավորությունները փոխգործակցությունն ընդլայնելու եւ խորացնելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման, ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման նպատակով ձեռնարկվող քայլերին:

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության օրակարգի հարցերի քննարկման ենթատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատարը կարեւորեց հունիսին Ուկրաինայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի այցելությունը Հայաստան։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ