01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Այդ 5 շրջանները համարժեք էն պանծալի Արցախի ճանաչմանը. Գուրգեն Եղիազարյան

«Եթե մի լավ բան եղած լիներ Սարգսյան-Ալիեւ-Պուտին հանդիպմանը, թմբուկներով դա կասեին: Բայց այսօր ծպտուն չկա մեզ մոտից, Ալիեւը՝ ժպտերես է, չգիտես` ինչու:

Գնացել տեխնիկական խնդիրներից խոսացել են, Ալիեւը բավականին թարմ, ժպտերես դուրս է գալիս, իսկ Սերժ Սարգսյանը, իմ կարծիքով, շատ վատ տրամադրությամբ էր», – լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԱԾ նախկին պետ  Գուրգեն Եղիազարյանը:

Բանախոսը շեշտեց՝ բանակցային գործընթացներում, իհարկե, ինչ-որ մի բան պետք է տաս, մի բան վերցնես:

«Այդ 5 շրջանները համարժեք էն պանծալի Արցախի ճանաչմանը, պետականացման կայացմանը: Բայց Մամեդովի ասածները, որ սկզբից պետք է հանձնեն երկու շրջան, հետո մի քանի շրջան, դա դեռ չի հերքվել: Սրա մասին նախ հերքեց Նալբանդյանը, բայց դա հերքում չէր, ընդամենը թույլ մի կմկմոց էր, որ էդ էդպես չի: Եթե էդպես չլիներ, նոտայով հանդես կգար, որ ոչ մեկը իրավունք չունի կեղծի բանակցային գործընթացի պայմանավորվածությունները: Զախարովան չի ասել, որ 5 շրջանի մասին խոսք չի գնացել, հերքողներից ոչ մեկը նման բան չի ասել: Իսկ թե ասում են, որ երեք նախագահները հավաքվել են՝ ինչ-որ տեխնիկական հարցեր լուծել՝ թույլ տվեք դրան չհավատալ: Մենք լրջագույնս պետք է զինենք ու պատրաստվենք պատերազմի: Նախիջեւանում արդեն կուտակումներ կան», – շեշտեց բանախոսը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ