09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հախվերդյանը գիշերը շուռ ու մուռ է եկել` մեզ նոր ուղեղներ են պետք

Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը չի մասնակցել նախագահական ընտրություններին իր ընտանիքի հետ միասին, քանի որ նախօրոք իմացել է, թե ով պիտի անարդար ձևով ընտրվի նախագահ: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հախվերդյանը:

Նա նշեց, որ ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին է, այլ դեմ է նախագահ Սերժ Սարգսյանին: Ինչ վերաբերում է ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին. Հախվերդյանը վատ է գնահատում ոստիկանության ու ժողովրդի միջև բախումը:

՛՛Հատուկ հրահանգ էր ստացել ոստիկանությունը, որ չկրակեն, մենք ունենք հումանիստ ոստիկանապետ՝ առանց չակերտների՛՛,-ասաց նա: Հախվերդյանը կարծում է, որ բողոքի ցույցերը շարունակվելու են, որովհետև այսպես չի կարող այլևս շարունակվել, երբ բոլորը արտագաղթում են, ժողովուրդը սոված է:

Henaran.am-ի հարցին, արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ կնքեց իր քաղաքական դիակը, ինչպես շատերն են պնդում, պատասխանեց. ՛՛Դա ինձ համար նույնքան հանելուկ է, որքան ձեզ համար: Ես այնքան չեմ հասկացել, ճիշտ այնքան  ինչքան դուք, բայց կարծում եմ անհեթեթ է մի քիչ այդ մոմ վառելը՛՛/նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանի Ծիծեռնակաբերդ գնալն ու աղոթելը-խմբ./:

Հախվերդյանի մոտ ընդհանրապես հիասթափություն չկա Հովհաննիսյանից` եղավ այն, ինչ-որ պիտի լիներ՝ ոստիկանությունն ամբոխին չէր թողնելու գնար Բաղրամյան պողոտա: Ինքը ամբողջ գիշեր շուռ ու մուռ է եկել՝ մտածելով, թե ինչ պիտի լիներ ապրիլի 9-ին:

Հախվերդյանն ասաց, որ ապրիլի 9-ին երկու երդումներն իրեն զվարճալի ներկայացում էին հիշեցնում. “Րաֆֆի Հովհաննիսյանը ավելի շատ ջուր էր ծեծում, իսկ նախագահը ոչ գրագետ տեքստ էր ընթերցում”: 

Հախվերդյանը կարծում է, որ եթե ժողովուրդը հիասթափվի Րաֆֆուց, ավելի պատրաստի տղաներ կան` ՛՛Մեզ նոր ուղեղներ են պետք՛՛: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ