20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Այլասերված

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ հանդիպան ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությանը եւ նշել, որ դա ադրբեջանական կողմի փորձն է սեփական ձևով մեկնաբանել ձեռք բերված պայմանավորվածությունները, գրում է REGNUM-ը։

Զախարովան կոչ է արել առաջնորդվել այն հայտարարությամբ, որն ընդունվել է Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ: Իսկ մնացած բոլոր հայտարարությունները, նրա խոսքով, հանդիպման արդյունքները մեկնաբանելու անբարեխիղճ փորձեր են:

«Կա հստակ հայտարարություն, այն հրապարակվել է, այն հանդիսանում է պաշտոնական փաստաթուղթ և պետք է առաջնորդվել դրանով, այլ ոչ թե կամայական մեկնաբանություններով կամ ինչ-որ մեկի կողմից այլասերված մեկնաբանություններով»,- ասել է Զախարովան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ