09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպես է տիկին Արմենուհին. ոտաբոբիկ վազում էր դեպի Րաֆֆին

Ապրիլի 9-ին իրադարձությունների կիզակտում հայտնված ”Ժառանգական” Արմեն Մարտիրոսյանը դեռևս տեղյակ չէ` ինչպես են իրենց զգում ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա կինը` տիկին Արմինեն: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում:

Նշենք, որ երեկ  Henaran.am-ի թղթակիցը նկատել էր, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանության ու մարդկանց միջև ընդհարումների ժամանակ երբ Հովհաննիսյանն իրեն վատ էր զգացել, սայթաքել ու վայր էր ընկել, տիկին Արմինեն ոտաբոբիկ դեպի ամուսինն է վազել` ”Վայ, խեղճ կին, մի բան տվեք հագնի… ” մարդկանց բացականչությունների ներքո: 

Արմեն Մարտիրոսյանի պատմելով` Րաֆֆու եւ նրա տիկնոջ նկատմամբ բռնություն է գործադրվել: ‘’Իմ աչքի առջև մի քանի անգամ գցեցին ներքև մեր հերոս ոստիկանները, երկու անգամ տիկին Արմենուհուն և Րաֆֆի Հովհաննիսյանին. մեր ոստիկանները Բաղրամյան 26-ը հերոսաբար պաշտպանում էին թուրքերից ’’,-ասաց մեր զրուցակիցը:

Հովհաննիսյանի առողջական վիճակի մասին փորձեցինք տեղեկանալ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի խոսնակ Լիլիթ Սարուխանյանից, ով ասաց, որ ընդհարումների ժամանակ նման դեպքեր եղել են, սակայն եթե արտառոց որևէ բան լիներ, ահազանգ էլ կլիներ: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ