09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Րաֆֆին ճանապարհ ընկավ դեպի Բաղրամյան 26. հանդիպեցին Հայաստանի ոստիկանապետն ու Րաֆֆին /վիդեո/

”Ազատեք մեր տղաներին և աղջիկներին, մարդ եք, հայ եք, հայաստանցի, վերցրեք ինձ, Սերժ Սարգսյան, կեղտոտ դատախազ Աղվան Հովսեփյան, ազգային հերոս Սեյրան Օհանյան, վերցրեք ինձ Վլադիմիր Գասպարյան, հիմա վերցրեք”,-այսօր ”Ազատության” հրապարակում քիչ առաջ մեկնարկած հանրահավաքի ժամանակ ասաց ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով այսօր հրապարակում երդում տվեց ժողովրդի առջև:

Նա հերթական անգամ պահանջեց Ամենայն հայոց կաթողիկոսի և ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն, ով ևս այսօր երդում տվեց:

”Իրենց կերած խմածն անուշ լինի, անուշ, Ամերիկայի, Օբամայի, Բարոսոյի, Վլադիմիրիչի, այդ բոլոր մարդիկ, ովքեր մեր գլխի վրա տեղ ունեն, իրենց սխալը անուշ լինի, այդ սխալը իրենց բոխազը, կոկորդը պիտի մնա: Ես պատրաստ եմ վաղը գնալ Ռուասատան ու բերելու պարոն Պուտինին դեպի հաղթանակը, պատրաստ եմ դա անել ԱՄՆ-ի, Չինաստանի հետը”,-ասաց նա:

Իսկ երբ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ապրիլի 12-ին ժամը վեցին հրապարակում երկու ժամանոց հանրահավաք է լինելու, մարդիկ սկսեցին սուլել: 

”Ի՞նձ եք սուլում, կարող եք սուլել, բայց մի պահ լսեք”,-արձագանքեց Հովհաննիսյանը: Ներկաները շարունակեցին սուլել ու վանկարկել ”հիմա, հիմա”, ”երկաթը տաք-տաք են ծեծում”, ”կամ այսօր կամ երբեք”: Հովհաննիսյանը մեծ ջանքերով լռեցրեց հավաքվածներին ու հայտարարեց, որ ապրիլի 12-ին կներկայացնի նոր Հայաստանի իր պատկերացումները:

18:40 

Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին շեշտեց, որ չկան այլևս կուսակցություններ, ապա միաժաման հռետորական հարցով դիմեց նրանց. 

”Մենք գնում ենք կերուխում արած, մեզ պատկանող Բաղրամյան 26, ոստիկաններ, ձեր շեֆերի կերուխումն ավարտվեց, բացեք ճանապարհները, մենք առանց ավելորդ խոսքի, լռությամբ առանց վանկարկելու` միայն Հայաստան, գնում ենք այնտեղ:  ”Դաշնակցություն”, ուր ես, ՀԱԿ ուր ես, ”Բարգավաճ” ուր ես, ”Հանրապետական” ուր ես, ”Ժառանգություն”, ”Օրինաց”, եկեք ժողովրդի կողքին կանգնեք, հետո չխոսեք”,- ասաց նա:

Ելույթից հետո Հովհաննիսյանն ու ներկաներն ուղղվեցին դեպի նախագահական նստավայր: Ոստիկանները փորձեցին խոչընդոտել, սակայն ամբոխը չեղքեց նրանց ու անցավ` շարունակելով իր երթը: ”Ժառանգության” խմբակցության պատգամավորները, Հովհաննիսյանի ընտանիքի անդամները, և մյուսները թև թևի տված շարժվում են առաջ:

Նշենք, որ Բաղրամյան պողոտայում նրանց դիմավորեցին ոստիկանները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ: Նրանք զինված են վահաններով և չեն թողնում երթի մասնակիցներին առաջանալ:

Ոստիկանները զգուշացրին, որ երթի մասնակիցները ՀՀ օրենք են խախտում և իրենք ստիպված կլինեն հատուկ միջոցների դիմել:

19:09

Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, ոստիկանները քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ առանձնացան` գնալով նրա հետ բանակցությունների: Ոստիկանները մեկ շարքով կանգնել են և շատ քիչ տարածք է նրանց ուամբոխին բաժանում միմյանցից:

19.26

Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, Րաֆֆի Հովհաննիսյանը բանակցեց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Հովհաննիսյանը իր համակիրներին ոչինչ չասաց, այլ ասաց, որ Սարյան փողոցով շարժվում է դեպի Ծիծեռնակաբերդ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ