08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հռոմի Պապի այցը Հայաստան պետք է դիտարկել որպես մեղսակցությունից դուրս գալու ուխտագնացություն. Հրանուշ Խառատյան

 

«Հռոմի այսօրվա պապի անցյալը շատ հետաքրքրական է: Պատանեկան տարիներին նա տոգորված է եղել հրեաների դեմ ռասիզմի գաղափարներով, սակայն հետագայում ապաշխարանքի երկար ճանապարհ է անցել: Նա մեղքի զգացումից ազատվելու, ինքնամաքրման տևական շրջան է անցել: Եթե նրան անձը հայ հասարակությանն այսպես մատուցվեր, մարդիկ Պապի այցը առավել լավ կընկալեին»,- լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ  ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Բանախոսը շեշտեց՝ Հռոմի Պապի այցը Հայաստան պետք է դիտարկել որպես մեղսակցությունից դուրս գալու ուխտագնացություն:

«Այս պահի դրությամբ՝ չեմ տեսնում հնարավոր մարդկանց շրջանակը, որոնք պետք է կցված լինեին այցի արարողակարգին: Ամեն դեպքում, այս այցը Ցեղասպանության ճանաչման քննարկման դաշտն անկասկած կընդլայնի, սակայն իրավական հարթության հարցեր չի լուծի»,- ասաց ազգագրագետը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ