14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փաշինյան ջան, ուղղորդի մեզ…

 Այս պահին ”Ազատության” հրապարակում է գտնվում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Առանց առաջնորդ մնացած բազմությունը հավաքվել է պատգամավորի շուրջ ու խնդրում է իրեն պարզբանել, թե ինչ է կատարվում: Հավաքվածները նաև Փաշինյանից ուղղություն են հարցնում: ”Ուղղորդի մեզ, պարոն Փաշինյան ջան, ուր գնանք, ինչ անենք, հավաքվենք, ոնց գնանք”,-հարցնում են նրան:

”Ես էլ ձեզ նման ժողովրդից եմ և եկել եմ իմ քվեն պաշտպանելու: Դուք ունեք օրինական ընտրված նախագահ, և դա Րաֆֆի Հովհաննիսյանն է, ինքը կգա, կասի` ինչ կանեք, ոնց կանեք”,-իրեն դիմողներին պատասխանեց Փաշինյանը:

Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, այս պահին հրապարակում պարում ու երգում են, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը այցելու է ոստիկանության տարբեր բաժանմունքներ` ծանոթանալու համար, թե ինչու են ձերբակալել որոշ ակտիվիստների: 

Տեսանյութը` քիչ անց

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ