02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Րաֆֆին ոստիկանությունում է

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատագամավոր Զարուհի Փոստանջյանը Henaran.am-ին հայտնեց, որ այս պահին կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը գնացել է ոստիկանություն` պարզելու համար ակտիվիստների ձերբակալման պատճառը: Պատգամավորը նշեց, որ ժամը 18-ին մեկնարկող հանարահավաքի ժամանակ իրենք կտեղացնեն իրավիճակի մասին:

Նշենք, որ այսօր ”Ազատության” հրապարակում երդվելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց քայլել քաղաքում: Նա քայլեց Հյուսիսային Պողոտայում, Ամիրյան փողոցում, իսկ երբ ցանկանում էր Պռոշյան փողոցից անցնել Բաղրամյան փողոց, ոստիկանները նրան չթույլատրեցին: Ավելի ներքև` Դեմիրճյան փողոցում նրան էին սպասում ակտիվիստները, ով ևս չէին թողնում մտնել Բաղրամյան փողոց: Սակայն վերջիններս չէին ենթարկվում ոստիկաններին և ոստիկանները վեց հոգու ձերբակալեցին:

Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը լրագրողներին հայտնեց, որ ձերբակալվածների թվում են Եղիա Ներսիսյանը, Վարդգես Պետրոսյանը, Մարիամ Սուխուդյանը և այլք: Նրանք բոլորը տարբեր ոստիկանական բաժանմունքներում են գտնվում: Ղուկասյանը հորդորում է բոլորին բողոքի պիկետներ անել ոստիկանական բաժանմունքների դիմաց:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ