08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊՆ-ի զորքերը Դեմիրճյան-Պրոշյան խաչմերուկում են

 Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

 Այսօր ժ.10:30-ի մոտակայքում Նոր Հայաստանի երդմնակալությանը մասնակցելու նպատակով մարզերից դեպի Ազատության հրապարակ երթով շտապող մի խումբ քաղաքացիների հանդեպ ոստիկանության ներկայացուցիչները իրենց թույլ են տվել ապօրինի գործողություններ եւ հրահրել են քաշքշուք: Մասնավորապես, մինչ այդ իրենց ամբողջ երթուղին խաղաղ, առանց միջադեպերի անցած քաղաքացիների, այդ թվում կանանց եւ երեխաների, որոնց թվում նաեւ ժողովրդին ուղեկցող ”Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մոր եւ երեխայի հանդեպ, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ ոստիկանները բիրտ գործողությունների են դիմել, հրմշտել են եւ ձեռք են բարձրացրել նրանց վրա:

 Իսկ հենց այս պահին Դեմիրճյան-Պրոշյան խաչմերուկի վրա ոստիկանությունը արգելափակել է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ իրականացվող ժողովրդի երթը դեպի Բաղրամյան պողոտա: Նշենք նաեւ, որ տարածքում են գտնվում Պաշտպանության նախարարության զորքեր:

 Խստորեն դատապարտում ենք ոստիկանների այս ապօրինի գործողությունը, անհամարժեք եւ ծառայամիտ պահվածքը: Պահանջում ենք դադարեցնել Ազատության հրապարակում տեղի ունենալիք Նոր Հայաստանի երդմնակալության արարողության շուրջ արհեստական լարվածության հրահրումը, որի հետեւանքների համար ամբողջ պատասխանատվությունը կընկնի Ոստիկանության եւ նրա քաղաքական պատվիրատու գործող դե-ֆակտո նախագահի վրա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ