14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախագահի ծնողները համալիր չեն եկել. Լեւոն Սարգսյան /վիդեո/

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայրն ու մայրը  մեծ հպարտությամբ եւ ուրախությամբ կհետեւեն  երդման արարողությանը: Բայց նրանք մարզահամերգային համալիր չեն եկել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ նախագահի  եղբայր, Երեւանի պետական համալսարանի դասախոս, հատուկ հանձնարարությունների դեսպան  Լեւոն Սարգսյանը: Նա իրեն իրավունք չվերապահեց իրեն գնահատական տալու նախագահի աշխատանքին:

“Ես պետական պաշտոնյա եմ եւ իրավունք չունեմ, իսկ որպես հայ մարդ  բարձր եմ գնահատում”,-ասաց  նա: Լեւոն Սարգսյանի խոսքով, միշտ էլ դժգոհողներ եղել են նախագահի աշխատանքից: “Որոշ կարծիքների հետ կարող եմ համաձայնվել: Իհարկե, բացասական գծեր կան, թերություններ կան”,-ասաց ՀՀ նախագահի եղբայրը`չմեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը: “Ես լուրջ մարդ եմ”,-նշեց Լեոն Սարգսյանը:

Զրույցի այլ մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ