06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թոշակի գայթակղությունը. Ժողովուրդ

Սերժ Սարգսյանի` հունիսի 18-ին ստո­րագրած հրամանագրով Հրաչյա Բադալ- յանն ազատվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Ինչպես հայտնի է’ Հ. Բադալյանը ՀՀ վարչապետ Հ. Աբրա­համյանի փեսայի քեռին է: Ըստ լուրերի’ չնայած Բադալյանի եւ ՀՀ գլխավոր դատա­խազ Գ. Կոստանյանի հարաբերություննե­րը, մեղմ ասած, այդքան էլ ջերմ չեն եղել, սակայն այս պաշտոնանկության պատճա­ռը դա չի եղել:

«ժողովուրդ»-ը մի քանի ան­գամ անդրադարձել է դատախազների ժամկետից շուտ, սեփական դիմումի հա­մաձայն թոշակի անցնելու խնդրին: Բանն այն է, որ դատախազները եւ դատավորնե­րը սեփական դիմումի համաձայն շտա­պում են թոշակի անցնել, որպեսզի բարձր թոշակ ստանան, քանի որ 2017թ. հուլիսի 1-ից հետո նրանք նման հնարավորությու­նից կզրկվեն:

Ըստ լուրերի Հ. Բադալյանի դեպքում եւս շարժառիթը եղել է բարձր թոշակը, թեեւ չի բացառվում, որ նրան առաջիկայում ինչ-որ պաշտոն առաջարկվի` հաշկի առնելով ՀՀ վարչապետի հետ ու­նեցած խնամիական հարաբերությունները:

Օրվա յուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ