Րաֆֆին. այստեղ չընտրվեց` Արցախում նախագահ կդառնա. Ազատության հրապարակում սպասում են /ֆոտո, վիդեո/
Ազատության հրաապարկում այսօր`ապրիլի 9-ին, ինչպես նախապես հայտարարել էր “Ժառանգության առաջնորդը, կերդվի “Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովահաննիսյանը: Վերջինս դեռեւս հրապարկում չէ եւ այստեղ կլինի ուղիղ կեսօրին: Հենց այդ ժամանակ էլ կսկսվի “երդմնակալության արարողությունը”:
Հրապարակում հավաքվել են ներկայացուցիչներ տարբեր մարզերից: Հիշեցնենք, որ 2 օր առաջ Գյումրիից ոտքով այստեղ են եկել Րաֆֆու կողմնակիցները : Քիչ առաջ նրանք գոռում-գոչյունով մտան Ազատության հրապարակ: Հրապարակում տոնական տրամադրություն է տիրում, հնչում է երաժշտություն, բոլորը վանկարկում են “Հայաստան, Հայաստան”, “Րաֆֆի, նախագահ”:
“Henaran.am“-ի զրուցակիցներն ասացին, որ եկել են այստեղ, քանի որ իշխանափոխություն են ակնկալում, սակայն թե ինչ է լինելու երդմնակալությունից հետո, նրանք դեռեւս չգիտեն եւ պատկերացում էլ չունեն:
Հավաքվածներից ոմանք էլ նշեցին, որ եթե հանրահավաքները շարունակվեն, իրենք կրկին այստեղ կլինեն, մյուսներն ասացին, որ եթե իշխանափոխություն չեղավ, իրենք այլեւս չեն լինի հրապաարկում: Մի կին էլ նշեց, որ եթե Հովհաննիսյանն այստեղ նախագահ չընտրվի, նրան օգտին ընտրողները կարող են Արցախ գնալ եւ այնտեղ նախագահ հռչակել Րաֆֆի Հովհաննիսյանին:
Հանրահավաքի մասնակիցները հայտարարում են, որ փակ են դեպի Ազատության հրապարակ տանող մի քանի ճանապարհներ եւ մարդկանց թույլ չեն տալիս այստեղ գալ: “Ժառանգության” անդամ Արմեն Մարտիրոսյանին եւս խոչընդոտել են, ինչի մասին կուսակցությունը հայտարարությամբ հանդես կգա:
Քիչ առաջա Ազատության հրապարակ ժամանեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա դրոշը ձեռքին շրջում է Ազատության հրապարակում: Այստեղ են նաեւ դասադուլ անող ուսանողները, որոնք բարձրացել են Ալ. Սպենդիարյանի արձանի պատվանդանի վրա:
Ի դեպ, Ազատության հրապարակը բազմամարդ չէ: