Գագիկ Ծառուկյանը օրենքի ներկայացուցիչ չի /վիդեո/
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը գտնում է, որ Երևանի ավագանու ընտրությունները պետք է անցնեն ժողովրդավարական սկզբունքներով.
”Երևանի ավագանու ընտրությունները պետք է անցնեն այն տրամաբանությամբ, որ մենք այլևս սխալվելու իրավունք չունենք`մարդկանց բռնությամբ հարկադրելու, այս կամ այն վարքագիծը դրսևորելու, իշխանական թեկնածուներին պաշտպանելու իրավունքը չունենք”:
Արծվիկ Մինասյանը չի շտապում մեկնաբանել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, թե իր կուսակցության անդամներին վիրավորողը իր հետ գործ կունենա : ՀՅԴ պատգամավորի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանը իր հայտարարությունը պիտի ի ցույց դնի առօրյայում.
”Օրենքի իշխանության երկիր չենք ցավոք, դա է պատճառը նաև որ առանձին անհատներ փորձում են իրենց վերագրել ֆունկցիաներ, որոնք պետք է միայն պետության և նրա առանձին մարմինների կողմից իրականացվեին՛՛:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ Henaran.am-ի զրույցի մանրամասները՝ տեսանյութում: