19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ԵԽ-ի՝ Թուրքիայի մասին տարեկան զեկույցը հետ է ուղարկվել

Եվրախորհրդարանում (ԵԽ) Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը հետ է ուղարկել Թուրքիայի մասին ԵԽ-ի տարեկան զեկույցը, քանի որ այն Անկարային կոչ էր անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ապրիլին ԵԽ-ում 375 կողմ ձայնով ընդունված «Թուրքիայի առաջընթացի գնահատման զեկույցը» ԵԽ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչություն է ուղարկվել հունիսի 17-ին: Նույն օրը՝ առանց զեկույցի հետ կապված որևէ գործընթաց իրականացնելու, ներկայացուցչությունն անմիջապես  հետ է ուղարկել այն:

Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ զեկույցը վերադարձնելու պատճառն այն է, որ դրանում Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ է պարունակվում:

Ավելի վաղ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պատասխանատու նախկին նախարար Վոլքան Բոզքըրը սպառնացել էր, որ եթե այս տարի ևս Թուրքիայի մասին տարեկան զեկույցում անդրադարձ լինի Հայոց ցեղասպանությանը, ապա Թուրքիան այն կընդունի առ ոչինչ և հետ կուղարկի:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս Թուրքիան վերադարձրել էր ԵԽի տարեկան զեկույցը՝ նույն պատճառաբանությամբ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ