27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս կարելի է մաքրել արծաթյա ապարանջանները

 

Գաղտնիք չէ, որ արծաթե թեւնոցները ժամանակի ընթացքում դրանք մգանում եւ կորցնում են իրենց գրավիչ փայլը։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ օդի շփման ու փոխազդեցության հետեւանքով այս թանկարժեք նյութն օքսիդանում է, եւ նրա մակերեսին արծաթի օքսիդ է առաջանում. հետեւաբար, ի հայտ է գալիս այդ մուգ գունավորումը։ Սակայն արծաթի փայլը շատ հեշտությամբ կարելի է վերականգնել՝ հետեւելով մեր խորհուրդներին։

Իհարկե, արծաթե թեւնոցները կարելի է մաքրել սոդայով եւ անուշադրի սպիրտով, բայց մենք առաջարկում ենք ավելի հեշտ ու պարզ մեթոդ։

Ձեզ անհրաժեշտ է ընդամենը փայլաթիթեղի երկու կտոր, եռացրած ջուր եւ կերակրի սոդա։

Ինչպես մաքրել. փայլաթիթեղը բաժանում եք մեծ կամ փոքր հատվածների, ալյումինե փայլաթիթեղը դնում ապակե տարայի մեջ։ Այնուհետեւ լցնում եք երկու ճաշի գդալ կերկարի սոդան, արծաթե թեւոցը դնում ապակե տարայի մեջ եւ ավելացնում եռացրած ջուրը։ Ընդամենը մի քանի վայրկյան անց կտեսնեք, թե ինչպես է փոխվում եւ պայծառանում թեւնոցի գույնը։ Այս ամենից հետո մնում է միայն լվանալ եւ չորացնել թեւնոցը։ Հավատացեք, այս գործընթացից հետո թեւնոցը երկար ժամանակ չի գունափոխվի։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ