27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայում տուգանվել են մի շարք հեռուստաալիքներ Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին ուղիղ եթերով վիրավորանք տարածելու համար տուգանել է մի շարք հեռուստաալիքների:

Թուրքական «Aktifhaber» լրատվական կայքի տեղեկացմամբ` գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ)՝ մայիսի 24-ի ժողովի ժամանակ, որը հեռարձակվել էր ուղիղ եթերով, Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչել:

RTÜK-ը, ըստ ռադիոյի և հեռուստատուսության հեռարձակման մասին օրենքի 8-րդ հոդվածի, ձայների մեծամասնությամբ վարչական տուգանքի է ենթարկել «Can Erzincan», «Habertürk», «NTV», «Ulusal», «CNN Türk», «Bengütürk» և «Halk Tv» հեռուստաալիքներին:

RTÜK-ը պատժամիջոցներ է կիրառել նաև «HTV Hayat» հեռուստաալիքի նկատմամբ, որի եթերում ցուցադվել է Էրդողանի հասցեին վիրավորանքներ պարունակող գերմանացի երգիծաբանի տեսահոլովակը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ