22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

«Համախմբումը» պատրաստ է անցնել կտրուկ քայլերի. Օսկանյանը խոստանում է

«Համախմբում» կուսակցության աշխատելաոճը հիմնված է լինելու 4 հիմնասյուների վրա` արմատական բարեփոխումների իրականացում, ազատ, ընդլայնված տնտեսական քաղաքականության ձեւավորում, անվտանգության հարցերի վերագնահատում, արտաքին քաղաքականության գաղափարախոսության ձեւավորում»,- այսօր` հունիսի 17-ին, «Համախմբում» կուսակցության համագումարի ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:

«Մեր կուսակցության աշխատելաոճը պետք է 4 հիմնասյուների վրա  հիմնված լինի: Մենք այսօր կիսաավտորիտար երկրում ենք ապրում, մեզ անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ: Մեր կուսակցությունը խնդիր է դնելու բոլոր տեսակի ինդեքսներում առաջխաղացում ապահովել»,-նշեց Օսկանյանը:

Վարդան Օսկանյանը նաեւ նշեց, որ Հայաստանին հարկավոր է ազատ, ընդլայնված տնտեսական քաղաքականություն.«Մեր երկիրը ներքաշվել է աղքատության թակարդի մեջ, անհրաժեշտ է բարձր տեմպերով տնտեսական աճ ապահովել, սակայն, աղքատության այսպիսի պայմաններում դա հնարվոր չէ: Մենք աշխատելու ենք տնտեսական աճի բարձրացման ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ այսօր կայացավ «Համախմբում» կուսակցության համագումարը և կուսակցության նախագահ ընտրվեց Վարդան Օսկանյանը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ