14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

”Արմավիայի” սնանկացման համար կառավարությունն է մեղավոր”

Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը կարծում է, որ ”Արմավիայի” սնանկացման համար նախևառաջ մեղավորը կառավարությունն է: Այս մասին նա հայտարարեց “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը: 

”Փոխհարաբերությունները ոլորտում օրենսդրությամբ չեն որոշվում, չկա օդային օրենսգիրք, իսկ սրանից տեսնում ենք` ինչպիսի ծանր հետևանքներ ունեցանք: ՛՛Արմավիայի՛՛ խնդիրն այսօր չի սկսվել, դեռ մեկ տարի առաջ նա ասաց, որ դժգոհ է ՛՛Զվարթնոց՛՛ օդնավակայանի սակագնային փաթեթից, եղել են բանակցություններ, սակայն թերի են եղել:

Նա դիմում էր կառավարությանը, հանրությանը, հանրային խորհրդին, սակայն ապարդյուն: ”,-նշեց Իզաբելլա Մուրադյանը նկատի ունենալով Արմավիայի սեփականատիրոջը: Մուրադյանը հավելեց, որ կառավարության մեղքը այն է, որ իրեն պատկանող հայկական ավիաուղիների մեծ մասը վաճառեց մասնավոր ձեռքերի:

”Արմավիայի” սնանկացման համար պատճառ է նաև համաշխարհային ճգնաժամը: Այժմ չվերթներն իրականացնում է չեխական ավիաուղին, ապագայում կսկսի իրագործել նաև լեհական ”Լոտ” ավիաուղիները: Սակայն ըստ Մուրադյանի` այս ընկերությունները ևս սնանկացման եզրին են: 

”Հարցի փրկագինը պետք է լուծվի, նայվի` ինչ միջոցներ են պահանջվում ”Արմավիային” պահելու համար և ինչ` նորը ստեղծելու համար”,-առաջարկեց բանախոսը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ