09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ Օսկանյանը, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ բան չեն կարողանա անել

‘Գործող իշխանության ներկայացուցիչը՝  Սերժ Սարգսյանը, լավագույն դիրքերում է  նախագահական շրջանում’,-այսօր ասուլիսի ժամանակ նման տեսակետ արտահայտեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Նրա կարծիքով՝  ոչ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ ԲՀԿ-ից առաջադրվող հավանական թկենածուներից որեւէ մեկը՝ Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը, և  ոչ էլ  ‘Դաշնակցությունը’ միանձնյա չեն կարողանա որեւէ բան անել, եւ չունեն այն թեկնածուին, ով ընդունելի լինի բոլորի համար:

‘Միասնական թեկնածու, չեմ կարծում, կլինի, իսկ լինելու դեպքում կկարողանա հաղթել Սերժ Սարգսյանին: Անհրաժեշտ է առաջադրել մի այնպիսի անհատ, ով չունի կեղտոտ անցյալ, և ես այդ անձին չեմ տեսնում որևէ կուսակցության մեջ’,-նշեց Մելիքյանը:

Անդրադառնալով գալիք ընտրություններում սեփական թեկնածության առաջադրմանը` Մելիքյանը հայտնեց, որ ինքը դեռևս վերջնական որոշում չի կայացրել: ‘Որոշումս կհայտնեմ մեկ ամսից: Եթե իսկապես քաղաքական ուժերն, այնուամենայնիվ, չկարողանան համաձայնության գալ միասնական թեկնածուի հարցում, ապա ես կառաջադրվեմ’,-եզրափակեց նախկին արտգործնախարարը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ