01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքիայի նոր սահմանադրությունից կհանվեն Աթաթուրքի գաղափարները

Թուրքիայում նախապատրաստվող նոր սահմանադրությունում ուշագրավ փոփոխություններ են ակնկալվում:

Թուրքական «Sözcü» թերթի կայքի համաձայն՝ երկրի նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեթ Ուչումը, հայտարարելով, որ  նոր սահմանադրությունը մեջլիսի օրակարգ կբերվի 2016թ. դեկտեմբերին, տեղեկացրել է, որ նոր տեքստից հանվելու են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարախոսությունից արված մեջբերումները:

Միայն նախաբանում կնշվի, որ Աթաթուրքը Թուրքիայի հանրապետության հիմնադիրն է:

Նոր սահմանադրությունը պարզեցվելու է, հոդվածների թիվը՝ նվազեցվելու: Նախագահի խորհրդականը նշել է, որ ուսումնասիրվել են շուրջ 50 երկրների սահմանադրություններ, մասնավորապես, որպես օրինակ են վերցվել Հարավային Աֆրիկայի և Իսլանդիայի մոդելները: Ըստ Ուչումի՝ նախագահ Էրդողանը համոզված է, որ սահմանադրության համար հանրաքվե անցկացնելը անհրաժեշտություն է:

Նոր սահմանադրության մշակման աշխատանքները շարունակվում են, նախնական տեքսը պատրաստ կլինի հունիս – հուլիս ամիսներին և կներկայացվի հանրության դատին:

Նշենք, որ 1982 թ. ընդունված և ներկայումս գործող Թուրքիայի սահմանադրության 2-րդ, 42-րդ, 58-րդ, 81-րդ, 103-րդ և 134-րդ հոդվածներում հղում էր կատարվում Աթաթուրքի սկզբունքներին ու գաղափարներին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ