27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էրդողանը «սեփական ձեռքերով պատրաստած սարդոստայնից դուրս գալու» ուղիներ է որոնում

Էրդողանը տեսնելով, որ սեփական համառությունը հանգեցնում է նրան, որ իր երկիրը մեկուսանում է արտաքին աշխարհից, որոշել է նահանջ քայլ կատարել ՌԴ-ի նկատմամբ: Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևի ընդունում, որոշ չափով ազդեց Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների վրա:

Այն բանից հետո, երբ թուրք զինվորականները խոցեցին ռուսական Սու-24 ռմբակոծիչը, Մոսկվայի հետ նրա հարաբերությունները լարվել են: ՆԱՏՕ-ի անդամ երկրները մտահոգվում են, որ Թուրքիան կարող է իրենց ներքաշել Ռուսաստանի հետ անմիջական առճակատման մեջ: ՌԴ-ի հետ հարաբերությունների սրման հետևանքով, այն տնտեսական պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ:

2016թ. հունվարի 1-ից արգելվեց մի շարք թուրքական մթերքների ներկրումը Ռուսաստան Տուժեց ոչ միայն գյուղատնտեսության, այլև զբոսաշրջության ոլորտը: 2016թ. Թուքիայի այցելած զբոսաշրջիկների քանակը կրճատվել է 28%-ով՝ հասնելով 1999թ. ցուցանիշին, քանի որ ՌԴ քաղաքացիները դադարել են իրենց հանգիստը Թուրքիայում կազմակերպել և ռուսական ավիաընկերությունները այլևս դեպի Թուրքիա մեկնող ավիաուղիներ չեն առաջարկում: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ՌԴ-ն բազմիցս է բարձրաձայնել, որ Թուրքիայից որոշակի քայլեր է ակնկալում հարաբերությունների կարգավորման համար:

Սակայն Թուրքիան համառորեն ոչ մի քայլի չէր դիմում, դեռ ավելին ոչ մի պաշտոնական ներողություն կամ քայլ չէր ձեռնարկվում: Ռուսաստանի պետական տոնը հարմար առիթ համարելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակով դիմեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նամակում նշված էր. «Հարգելի պարոն նախագահ, թուրք ժողովրդի անունից շնորհավորում եմ ռուսներին Ռուսաստանի պետական տոնի առթիվ և ցանկանում եմ, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները հասնեն պատշաճ մակարդակի»:

Համանման նամակով էր Թուրքիայի վարչապետ Բինալի Իլդիրիմն էր հանդես եկել: Նա շնորհավորել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին և նշել ,որ առաջիկա ժամանակաշրջանում երկու երկրների հարաբերությունները կհասնեն այնպիսի մակարդակի, որն անհրաժեշտ է ընդհանուր շահերի համար: Ակնհայտ է, որ Թուրքիան «սեփական ձեռքերով պատրաստած սարդոստայնից դուրս գալու» հնարավոր ուղիներ է որոնում: Սակայն վերջինս ստիպված կլինի չափից ավելի մեծ զիջումների գնալ՝ աշխարհի հզորագույն պետություններին իր դեմ չտրամադրելու համար:

Նարինե Մեհրաբյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ