27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անկարան Մոսկվայից ակնկալում է երկկողմ հարաբերությունների բարելավում

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը հույս է հայտնել, որ Ռուսաստանից դրական ազդակներ կստանան և կարճ ժամանակում երկկողմ հարաբերությունները կբարելավվեն: Իսկ նման ակնկալիքի համար Քուրթուլմուշը հիշեցրել է նախագահի ու վարչապետի մակարդակով ռուս գործընկերներին Թուրքիայից հղված շնորհավորական նամակների մասին: Իսկ առիթը Ռուսաստանի օրվա՝ հունիսի 12-ի պետական տոնակատարություններն էին:
Փոխվարչապետը, անդրադառնալով թուրքական օդուժի կողմից ռուսական կործանիչի խոցման փաստին, կրկնել է, որ հարվածը հասցրել են առանց իմանալու, որ դա ռուսական զինուժի ինքնաթիռ է:
«Վերջին հաշվով ոչ Թուրքիան Ռուսաստանից և ոչ էլ Ռուսաստանը Թուրքիայից չեն կարող հեշտությամբ հրաժարվել»:
Հիշեցնենք, որ Պուտինին ուղղված Էրդողանի նամակում մասնավորապես ասված էր. «Թուրք ժողովրդի անունից շնորհավորում եմ ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ ռուս-թուրքական հարաբերությունները մոտ ապագայում վերդառնան այն մակարդակին, որին արժանի են»:
Իսկ Մեդվեդևին ուղղված Յըլդըրըմի նամակում նշված էր. «Հույս ունեմ, որ մեր երկրների միջև համագործակցությունը և հարաբերությունները մոտ ժամանակներս կհասնեն մեր ժողովուրդների ընդհանուր շահերի համար անհրաժեշտ մակարդակի»:

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ