05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բացիկներ ու վարդեր Երեւանի քաղաքապետի կողմից

Մայրության եւ գեղեցկության օրվա` ապրիլի 7-ի կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից անցորդ բոլոր կանանց եւ աղջիկներին շնորհավորական բացիկով վարդեր են բաժանվելել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Երեւանի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումների անցկացման վայրերից մեկը Մաշտոցի պողոտայում գտնվող “Մալիբու” սրճարանին հարակից տարածքն է, ուր տեղադրվել են օրվա խորհրդին համահունչ ձեւավորված տոնական դեկորատիվ զամբյուղներ: Տոնական մթնոլորտն այստեղ ամբողջացել է  հնչող կենդանի  երաժշտությամբ: Երեւանի քաղաքապետարանի գարնանային  հերթական անակնկալից շոյված կանայք շնորհակալություն են հայտնել նախաձեռնության համար՝ իրենց հերթին ապրիլյոթյան բարեմաղթանքներ հղելով:

Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց հատվածում եւս Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից անցորդ բոլոր կանանց ու աղջիկներին շնորհավորական բացիկով վարդեր են նվիրվել:

Հատուկ տոնի առիթով պատրաստված խորհրդանշական զամբյուղից մատուցվող վարդերը որքան անակնկալ, նույնքան ոգեւորիչ են եղել հատկապես մայրաքաղաքում հյուրընկալվող օտարերկրացի ու սփյուռքահայ կանանց համար: Այստեղ էլ օրվա խորհուրդը ամբողջացրել է կենդանի երաժշտությունը: 

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ

հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ