07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Թուրքիայի նոր վարչապետի ելույթը «քնաբեր» ազդեցություն է գործել ներկաների վրա /ֆոտո/

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ – AKP) խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Նորանշանակ վարչապետ և ԱԶԿ-ի նոր առաջնորդ Բինալի Յըլդըրըմի նախագահությամբ գումարված խմբակցական նիստին ներկաները քնել են կուսակցապետի անէնտուզիազմ ելույթի ընթացքում:

Ինչպես նկատում է «Sözcü» թերթի կայքը՝ Էրդողանի և Դավութօղլուի ելույթների համեմատ՝ ունկնդիրներն առանձնապես բուռն արձագանք չեն ցուցաբերել և չեն ծափահարել կուսակցապետին: Միաժամանակ նկատելի է եղել, որ Յըլդըրըմը դժվարանում է խոսել:

Շուրջ 45 րոպե տևած ելույթի ընթացքում ԱԶԿ-ի նոր առաջնորդն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարին, նախագահական համակարգին անցմանն ու այլ օրակարգային թեմաների:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ