05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

”Ազատության հրապարակն օգտագործվում է բացառապես Գասպար-Ռիչարդ-Րաֆֆի-Կարին շղթայի PR-ի համար”

”Տպավորությունս էնպիսին է, որ Ազատության հրապարակն օգտագործվում է բացառապես Գասպար-Ռիչարդ-Րաֆֆի-Կարին շղթայի PR-ի համար. 
Րաֆֆին արդեն երկու ամիս հրապարկում է, Ռիչարդը վերջերս եկավ, Արմինեն ու Կարինը այս ողջ ընթացքում ուղեկցում էին Րաֆֆիին: Կարինի պրեմիերան կարելի է հաջողված համարել. երեկ դուրս եկավ բեմ ու լացացրեց…
Միակ պակասող օղակը Գասպար պապն էր, բայց քանի որ ֆիզիկապես նրա ներկայությունն ապահովելու ձև չկար, սահմանափակվեցին նամակի ընթերցանությամբ: 
Սա Րաֆֆու ընտանիքի PR-ի պայքարն է, ոչ ավելին: 
Բայց զավեշտն այն է, որ պարոն Րաֆֆին բոլորիս օգտագործում է նախորդ դարի պապու երազանքն իրականացնելու համար: Թե այդ երազանքն ինչքանով է առնչվում Հայաստանի այսօրվա մարտահրավերներին, Աստված գիտի: Բայց ինտուիցիաս հուշում է, որ դրանք այսօր գրեթե չեն համընկնում….
Մի բան էլ` օրինակ մարտի 1-ին ժողովրդի մեջ ու հետ եղած և մարդկանց ոտնահարված իրավունքներով զբաղված Ստյոպա Սաֆարյան, կարծես, ստվերում է. փոխարենը երեկ հարթակում Կարինն էր…
Կրկնում եմ՝ սա Րաֆֆու ընտանիքի PR-ի պայքարն է, ոչ ավելին…”,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է Մոդերատոր Մոդերա օգտատերը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ