27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քանի դեռ Թուրքիայի առաջնորդը Էրդողանն է, այդ երկիրը չի կարող դառնալ ԵՄ անդամ

Գերմանիայի խորհրդարանի ազգությամբ թուրք պատգամավոր, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օդեմիրը հայտարարել է, որ քանի դեռ կա Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիան չի կարող դառնալ Եվրամիության (ԵՄ) անդամ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ahaber» լրատվական կայքը՝ հղում անելով Օզդեմիրի վերջին օրերին գերմանական մամուլին և թուրքական «Cumhuriyet» թերթին տված հարցազրույցներին:

«Մեր թիրախը Էրդողանն է, քանի դեռ նա է երկրի առաջնորդը, Թուրքիան չի կարող մուտք գործել ԵՄ»,-ասել է Օզդեմիրը:

Նշենք, որ Ջեմ Օզդեմիրը հունիսի 2-ին Բունդեսթագում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համահեղինակնեից է:

Ըստ նույն աղբյուրի՝ Օզդեմիրը քննադատել է Գերմանիայի իշխող Քրիստոնեական միություն դաշինքին՝ Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները դադարեցնելու համար: Նրա կարծիքով լիարժեք անդամակցության փոխարեն Թուրքիայի հետ արտոնյալ պայմաններով գործընկերության մասին խոսելը սխալ քայլ է:

Բունդեսթագի պատգամավորը քննադատել է ԵՄ և Թուրքիայի միջև փախստականների ճգնաժամի լուծման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունը, որին կողմերը հասել էին կանցլեր Անգելա Մերկելի ջանքերի արդյունքում: Ըստ Օզդեմիրի՝ կարճաժամկետ շահերի համար փորձ է արվում սիրաշահել Էրդողանին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ