22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Աղքատությունը բարձրանալու է, գնողունակությունն էլ ընկնելու է․ Էդմոն Մարուքյան

ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է Հարկային նոր օրենսգրքի քննարկումը:

Նիստի ընթացքում հիմնական զեկուցող ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին հարց ուղղեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Վերջինս շեշտեց՝ 2015 թվականի հոկտեմբերին ընդունվել է Հարկային օրենսգրքի հայեցակարգը և դրա հիման վրա է գրվել այս Հարկային օրենսգիրքը: Հայեցակարգում առաջարկվում է նվազեցնել եկամտային հարկի դրույքաչափը մինչև 20 տոկոս,  այնինչ այսօր եկամտային հարկի դրույքաչափը բարձրանում է և ամեն ինչ հանգեցնելու է նրան, որ թերհայտարարագրվելու են շատ աշխատավարձեր և խոցելի են դառնալու «սպիտակ» աշխատավարձ ստացողները:

«Նաև նշվում է, որ եկամտային հարկի տոկոսադրույքը 20 տոկոս դարձնելու պարագայում երկրում կնվազեցվի աղքատությունը և կբարձրանա բնակչության գնողունակությունը՝ տնօրինող եկամուտն ավելի մեծանալու շնորհիվ: Ստացվում է՝ սրա հակառակն ենք հիմա անում` աղքատությունը բարձրանալու է, գնողունակությունն էլ ընկնելու է»,- ասաց Մարուքյանը:

Վախթանգ Միրումյանն արձագանքեց․ «Հարկային օրենսգրքի քննարկմանը ներկայացված տարբերակում եկամտային հարկի քսան տոկոս միասնական դրույքաչափն է՝ իր հիմնավորումներով, սակայն, պետք է նկատել, որ այն տարբերակը, որը ներկայացված էր հայեցակարգի տեսքով, բացի քսան տոկոս հարկից, նախատեսում էր նաև այլ հարակից միջոցառումներ»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ