03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Էպոսագետի գործով` լռում են. Չորրորդ ինքնիշխանություն

Թերթը փորձել է ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանից նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու մասին մանրամասներ ճշտել եւ հասկանալ, թե ինչո՞ւ է այս հարցի շուրջ ԱԱԾ-ն խորհրդավոր լռություն պահպանում։

ԱԱԾ-ի կողմից այս գործի հետ կապված ինֆորմացիոն վակուումը հիմք է տալիս կասկածելու, որ, որ  Սեդրակյանը հայտնվել է քավության նոխազի կարգավիճակում։ “Երբ որ դատավարության պրոցեսը սկսվի, հասարակությունն այդ ամենին կիրազեկվի եւ այդ կարծիքն էլ կփարատվի։ Ներկա դրությամբ նախաքննությունն ընթանում է, նախաքննության փուլը կկավարտվի, հասարակությունը տեղյակ կպահվի։ Նախաքննության մարմինը որքան նպատակահարմար է գտնում, այնքան տեղեկատվություն է տալիս։ Տալիս ենք, էլ ուրիշ ի՞նչ եք ուզում։ Առավել եւս այդ հարցով տեղեկատվություն տրվել է”,- թերթի դիտարկմանն ի պատասխան նշեց ԱԱԾ պետի տեղակալը։

Այն հարցին, թե  տեղեկատվության մեջ ընդամենը նշված է եղել, որ Սեդրակյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է, Հարությունյանն ասաց. “Կալանքի երկարացման համար պետք է հիմնավորո՞ւմ տանք”,-եզրափակում է թերթը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ